Սանկտ Պետերբուրգում 2 համայնքների ներկայացուցիչների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Լենինգրադի մարզի և Սանկտ Պետերբուգի գլխավոր վարչությունը լույս սեպտեմբերի 21-ին 2 համայնքների ներկայացուցիչների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո քրեական գործ է հարուցել, տեղեկանում ենք կառույցի կայքից:
Քրեական գործը հարուցվել է «Խուլիգանություն» հոդվածով:
Ծեծկռտուքի երկու մասնակից ձերբակալվել է: Քննչական մարմինների համաձայն` նրանք ծեծկռտուքի այլ մասնակիցների մարմնական վնասվածքներ են հասցրել:
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ կոնֆլիկտն առաջացել է կենցաղային բնույթի վեճից:
Դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ, 4-ին որոշ ժամանակ անց բաց են թողել:
Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել առավոտյան 5:30-ի սահմաններում: Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ «Փառքի պողոտա» կոչվող մետրոկայարանի մոտ երկու խմբերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Կառույցը չի հայտնում, թե որ համայնքների միջև է տեղի ունեցել ծեծկռտուքը: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել հայերի ու դաղստանցիների, որոշները՝ հայերի ու ադրբեջանցիների միջև:










