Հարավային Կորեայում «Տապա» թայֆունի հետևանքով 1 մարդ մահացել է, ավելի քան 30-ը՝ տուժել
Հարավային Կորեայում «Տապա» թայֆունի հետևանքով ավելի քան 30 անձ է տուժել, գրում է РИА Новости-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Լրատվամիջոցների տվյալներով` տուժածների թվում 3 ոստիկան և մեկ հրշեջ կա:
Հաղորդվում է նաև, որ Փուսան նավահանգստային քաղաքում էլ երկհարկանի տան փլուզման պատճառով 72-ամյա կին է մահացել: 55-ամյա մի կին էլ տեղական եկեղեցու արտաքին շերտի փլուզման պատճառով լուրջ վնասվածքներ է ստացել:
Թայֆունն ամենամեծ վնասը հասցրել է երկրի հարավային շրջաններին: Այնտեղ ջրի տակ է հայտնվել ավելի քան 60 ճանապարհ: Թայֆունի պատճառով երկրում վնասվել է նաև ավիահաղորդակցությունը, խափանումներ են տեղի ունեցել ավելի քան 40 ուղղություններով գնացքների մեկնման հարցում, փակվել են ազգային պարկերը: Երկրի տարբեր շրջաններում հաղորդում է ստացվել էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ:
Այս պահին երկրի տարածքում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ:










