Լոս Անջելեսում վարչապետը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

09:36 • 23.09.19

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։ 

Ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ կառավարության կարևորագույն խնդիրներից է՝ այն դրական ֆոնը, որն առկա է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև, ոչ միայն պահպանել և զարգացնել, այլև դա դարձնել մշտական և ավանդույթ Հայաստանի բոլոր կառավարությունների համար և այս համատեքստում բարձր է գնահատում Ռամկավար կուսակցության դերն ընդհանրապես հայապահպանման գործում՝ Հայաստանի Հանրապետությունում, նրա տարածքից դուրս։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի զարգացմանը, իրականացվող գործընթացներում Սփյուռքի լիարժեք ներգրավմանը վերաբերող հարցեր։

Մանրամասները՝ տեսանյությում։

։