Լարսում տասը օր է, ինչ ոչ մի հայկական մեքենայի չեն թողնում անցնել․ Էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդիրը (տեսանյութ)
«Նայե՛ք, տեսե՛ք մեր հայերն այստեղ ինչպիսի կտտանքների են ենթարկվում, հերթը հասնում է Պետիգորսկ, մարդկանց վրա անտեղի 100 հազար, 300 հազար տուգանք են գրում: Ոչ մեկ ոչ մի քայլ չի ձեռնարկում, արդեն հինգ օր է՝ այստեղ ենք»։ Tert.am ահազանգած քաղաքացին նշում է, որ մարդիկ տասը օրով արդեն կանգնած են, իսկ կայանատեղին 500 ռուբլի է։
«Այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու հնարավորությունը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմերին»,-ասաց Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Հակոբյանը՝ անդրադռնալով քաղաքացու ահազանգին:










