Ավստրիացի ամուսինները գգեստ են պատվիրել համացանցով, բայց թմրանյութ են ստացել

22:14 • 23.09.19

Ավստրիայում բնակվող զույգը համացանցում հագուստ է պատվիրել, սակայն մի քանի կգ էքստազի հաբեր է ստացել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, Լինց քաղաքի բնակիչները համացանցով երկու զգեստ են ընտրել և պատվիրել: Կապոցը պետք է ուղարկվել Նիդերլանդներից:

Երբ ամուսինները երկու կապոց են ստացել, առաջինը, ինչ նրանց զարմացրել է, փաթեթներից մեկի ծանր քաշն է եղել: Բացելով արկղը՝ կինը որոշել է, որ այնտեղ դեկորատիվ քարեր են տեղադրված, սակայն պարզվել է, որ դրանք էքստազի 24 800 հաբեր էին: Հաղորդվում է, որ թմրանյութի արժեքը գնահատվում է կես մլն եվրո:

Ավստրիացիները որոշել են փաթեթը վերադարձնել փոստ, որի աշխատակիցներն էլ ոստիկանության են դիմել: Պարզվել է, որ «թմրանյութերով փաթեթը» նախատեսված է եղել Շոտլանդիայի բնակչի համար: Նրան արդեն ձերբակալել են տեղի իշխանությունները: Փաթեթի ուղարկողի ինքնությունը դեռևս պարզված չէ: