ՌԴ բնակիչը Մերձմոսկվայից Հայաստան է ուղևորվել հեծանիվով

19:46 • 23.09.19

ՌԴ Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքի բնակիչ Սերգեյ Կորովկինը հեծանիվով հասել է Հայաստան:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, տղամարդը պատմել է, որ հեծանվաարշավի մասին հանկարծակի է որոշում կայացրել, իսկ իրագործելը մեծ ջանքեր է պահանջել:

«Առաջին շաբաթը շատ դժվար էր: Ոտքերիս մկաններն այնքան ուժեղ էին ցավում, որ չէի կարողանում ոտքերս շարժել: Սակայն այնուհետև ցավն անհետացավ, և ամեն ինչ հարթ էր ընթանում: Ինձ հետ ճանապարհորդության էր մեկնել ընկերս: Կարող եմ ասել, որ սա կյանքիս ամենալավ արձակուրդներից մեկն էր»,- ասել է ճանապարհորդը:

Նշվում է նաև, որ Հայաստան այցելելու ճանապարհին Կորովկինը բազմաթիվ հետաքրքիր վայրեր է այցելել: Այժմ նա արդեն տուն է վերադարձել մեծ տպավորություններով: