Դիլիջանում և մի քանի այլ համայնքներում գազ չի լինի

16:48 • 23.09.19

Դիլիջանի և Մարտունու որոշ հատվածների, Ներքին և Վերին Գետաշեն գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասի, Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն գյուղեի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության  տարածած հաղորդագրության մեջ: