Իդոնեզիայի երկինքը կարմիրով է պատվել (լուսանկարներ, տեսանյութ)

20:32 • 23.09.19

Ինդոնեզիայի Ջամբի նահանգի երկինքն ամբողջովին կարմիր է ներկվել հանգստյան օրերին՝ երկրի մեծ մասում լայն տարածում գտած անտառային հրդեհների պատճառով: 

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, նահանգի բնակչուհիներից մեկը, որը պատկերել է կարմրագույն երկնքի լուսանկարները, նշել է, որ օդը պատած ծխի հետևանքով վնասվել են իր աչքերն ու կոկորդը:

Ամեն տարի անտառային հրդեհներն Ինդոնեզիայում օդը լցնում են մշուշով և ծխով, որը կարող է տարածվել ողջ երկրով մեկ:

Կարմրագույն երկինքը լուսանկարել են Մեքար Սարի գյուղում շաբաթ օրը, երբ ծուխն ամենից խիտ ու շատ էր տարածվել: