«Օնկոլոգիական հիվանդությունների տարածումն այսօր մարտահրավեր է ողջ մարդկության համար». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարդկության առաջ ներկա պահին ծառացած մարտահրավերն օնկոլոգիական հիվանդությունների տարածումն է: Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, նման ելույթով ՌԴ ղեկավարը հանդես է եկել Ուռուցքաբանության և ռադիոլոգիայի երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ:
Պուտինն ընդգծել է, որ պետք է պատասխան տալ այդ մարտահրավերին: Դրա համար աշխարհի երկրները պետք է համագործակցեն և առաջընթաց գրանցեն օնկոլոգիական հիվանդությունների բուժման հարցում:
«Օնկոլոգիական հիվանդությունների տարածումն այսօր մարտահրավեր է ողջ մարդկության համար»,- ընդգծել է Պուտինը:
Հիշեցնենք, որ գիտնականներն ավելի վաղ քաղցկեղի դեմ պայքարի արտասովոր միջոց էին առաջարկել՝ կապված վիրուսների գենետիկ հետքերի հետ, որոնցով միլիոնավոր տարիներ առաջ վարակվել են մարդու նախնիների օրգանիզմները:










