Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Արցախում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ

17:01 • 24.09.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետությունում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նույն օրը նախագահը հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի զորահավաքի կառավարման կետում և քննարկել զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին և շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Հանդիպումներին և խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: