Արարատի մարզի գազալցակայաններից մեկում խոտով բարձված բեռնատարն այրվել է. կրակը տարածվել է նաև մեկ այլ մեքենայի վրա. Shamshyan.com
Քիչ առաջ, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 13։30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։
Կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, և արդյոք հրդեհի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։










