Փոլ Մաքքարթնին խոսել է 28 տարեկանում մահանալու մտքերի, The Beatles-ի ոչ մի ալբոմ չունենալու և Brexit-ի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

13:46 • 24.09.19

Լեգենդար The Beatles բրիտանական երաժշտական խմբի անդամ, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ Մաքքարթնին The Radio Times-ին տված նոր հարցազրույցում խոսել է 28 տարեկանում մահանալու մտքերի, The Beatles-ի ոչ մի ալբոմ չունենալու և Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի մասին, գրում է Daily Mail-ը:  

Այն հարցին, թե 27-ամյա Մաքքարթնին ինչ կմտածեր իր ավագ «ես»-ի մասին, որն այժմ խոսում է խմբի առաջին ալբոմի՝ Abbey Road-ի մասին՝ ալբոմի թողարկումից հիսուն տարի անց, նա խոստովանել է, որ ուրախ կլիներ լսել, որ նա դեռ ողջ է:

Մաքքարթնին խոստովանել է, որ խմբի «գլխապտույտ» ու գրեթե միշտ հարբած տարիներին կարծել է, որ 28 տարուց ավելի չի ապրի:

«Շատ մարդկանց նման՝ ես նույնպես կարծում էի, որ 28 տարեկանում մահկանացուս կկնքեմ, ինչը որևէ կապ չունի ալբոմի շապիկին մեքենայի համարանիշում առկա թվի հետ»,- հայտնել է երաժիշտը՝ ակնարկելով ժամանակին երկրպագուների շրջանում շրջանառվող այն վարկածը, թե ալբոմի շապիկին առկա մեքենայի համարանիշում 28 թիվն ակնարկում է Մաքքարթնիի մահը, որին խումբը փոխարինել է մեկ ուրիշով:

Լեգենդար երաժիշտը նաև խոստովանել է, որ The Beatles խմբի 23 ալբոմներից ոչ մեկի օրինակը չունի:

«Հաճախ մտածում եմ՝ պետք է պահեի օրինակները»,- հայտնել է երգիչը և հավելել, որ վայելում էր կյանքն ու ժամանակ չուներ այդ մասին մտածելու համար:

Աստղը նաև խոսել է Brexit-ի մասին՝ այն անվանելով «խառնաշփոթ»: Երաժիշտը մտահոգություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիային ավելի ծանր ժամանակներ են սպասվում:

 

Legendary: Asked what the then 27-year-old McCartney would think of his older self still talking about the album, he made the admission that he'd be happy to hear he was still alive

Super group: The star also revealed that, out of the 23 studio albums he and The Beatles released, he didn't own physical copies for any of them

Related image

Փոլ Մաքքարթնին խոսել է 28 տարեկանում մահանալու մտքերի, The Beatles-ի ոչ մի ալբոմ չունենալու և Brexit-ի մասին (տեսանյութ, լուսանկարներ)