Այն կա՛մ պետք է արգելվի, կա՛մ թույլ տան բոլորին. Էրդողանը վերջնագիր է ներկայացրել միջուկային զենքի համար

23:50 • 24.09.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է կա՛մ արգելել միջուկային զենքը, կա՛մ այն հասանելի դարձնել բոլոր երկրների համար: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ թուրք առաջնորդը հանդես է եկել ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս:

«Այսօր մեր առաջ ծառացած են անարդարության խնդիրները… Նրանք, ովքեր միջուկային զենք ունեն, այն օգտագործում են որպես ճնշում, սպառնում են նրանց, ովքեր այն չունեն: Այն պետք է կա՛մ ընդհանրապես արգելել, կա՛մ թույլ տալ բոլորին»,- ասել է Էրդողանը:

Նա կոչ է արել նաև բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Աշխարհն ավելին է, քան հինգ երկիրը (ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները): Վաղուց ժամանակն է փոխելու այս մտածելակերպը»,- հավելել է Էրդողանը: