Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպից տուժած փոխգնդապետի վիճակը չի փոխվում. Արծրուն Հովհաննիսյան

14:13 • 24.09.19

Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպից տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը նույնն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ շարունակում է մնալ կոմայի մեջ:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորում միջադեպ էր տեղի ունեցել Վայոց Ձորի՝ լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացրած մարզպետ Տրդատ Սարգսյանի և նրա օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ, վերջինը ձերբակալվել է:

Միջադեպից տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի ողջ մնալու հավանականությունը, ըստ բժիշկների, 0.1% է: