Իտալիայում որսորդը վարազին կրակելու փոխարեն սպանել է հորը
Իտալիայում ոստիկանությունը ձերբակալել է որսորդի` սեփական հորն սպանելու մեղադրանքով: Ինչպես հայտնում է BBC News-ը` տղամարդը հորը շփոթել է վարազի հետ և կրակել նրա վրա:
Նշվում է, որ նրանք միասին էին գնացել որսորդության: 34-ամյա տղան, ում անունը չի հաղորդվում, նկատել է թփերի արանքում շարժվող ստվերի և կրակել այդ ուղղությամբ, սակայն վարազի փոխարեն այնտեղ կանգնած է եղել նրա 55-ամյա հայրը` Մարտինո Գաուդիսիոն:
Տղան փորձել է առաջին օգնություն ցույց տալ որովայնի հատվածում վնասվածք ստացած հորը, սակայն ոչ նա, ոչ էլ վրա հասած բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:










