Կանադայում ամենամյա մարաթոնի ժամանակ 24-ամյա մասնակիցը մահացել է սրտի կաթվածից

06:00 • 24.09.19

Կանադական Մոնրեալ քաղաքում անցկացվող ամենամյա մարաթոնի ժամանակ մասնակիցներից մեկը` 24-ամյա Պատրիկ Նիլին, 21,1 կիլոմետր մրցատարածությունը հաղթահարելիս մահացել է սրտի կաթվածից: Այս մասին հայտնում է Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

Նշվում է, որ շտապօգնությունը միջադեպից 7 րոպե անց արդեն մասնակցին օգնություն էր ցուցաբերում: Վերջինիս հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Նշվում է նաև, որ նախկինում երիտասարդն առողջական խնդիրներ չի ունեցել: Նրա ինքնազգացողությունը վատացել է եզրագծից մի քանի կիլոմետր առաջ:

Հավելենք, որ Մոնրեալի մարաթոնին մասնակցել է 18.000 մարդ: Այն անցկացվում է 1979 թվականից սկսած` ամեն տարի: