Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը

01:36 • 24.09.19

Մեքսիկայում կրկին արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը, որն ուղեկցվում է պայթյուններով և բաց թողած գազով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Պուեբլա նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության 12 կիլոմետր շառավիղն ու չփորձել բարձրանալ խառնարանի մոտ:

Պոպոկատեպետլն աշխարհի խոշորագույն գործող հրաբուխներից է: Այն պարբերաբար ժայթքում է 1994 թվականից: 2000 թվականին հրաբխի հերթական ժայթքումից հետո բազմաթիվ մարդիկ տարհանվել էին: Պոպոկատեպետլ հրաբուխը գտնվում է Մեխիկոյից 50 կմ հեռավորությամբ: