Երևանում Mercedes-ը բախվել է ծառին. կան վիրավորներ. Shamshyan.com

00:12 • 24.09.19

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 432 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին ու 2 ուղևորներին, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքանան և սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Աղբյուրը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Դավիթաշեն 4 թաղամասի բնակիչ, Ս. Կ.-ի անվամբ: Ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է փայտե մահակ (բիտա):

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: