Դատավորներ կան, որոնք իրենց գործունեության ընթացքում հանցավոր արարք են դրսևորում․ Գլխավոր դատախազ (տեսանյութ)

14:12 • 25.09.19

Իմ զբաղեցրած պաշտոնը թույլ չի տալիս Ձեր հարցին ուղիղ պատասխանել։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ գխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով հարցին, թե դժվար չէ աշխատել դատավորների հետ, որոնք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «պատերի տակ վնգստում ու տեր են ման գալիս»։

«Մենք հաստատում ենք մեղադրական եզրակացութուններն ու գործերն ուղարկում դատարան։ Ունենում ենք դատավորներ, որոնք, մեր կարծիքով,  կայացնում են հիմնավոր, օրինական դատական ակտեր, կան դատավորներ, որոնք, մեր կարծիքով, իրականացնում են անհիմն ու անօրինական դատական ակտեր, որոնք մենք բողոքարկում ենք»,- ասաց նա։

Ըստ դատախազի՝ կան դատավորներ, որոնք գործի քննության արդյունքում կամ դատական ակտ կայացնելիս թույլ են տալիս օրենքի էական խախտում, որի վերաբերյալ էլ իրենք նախաձեռնում են կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներ ։

«Կան նաև դատավորներ, որոնք իրենց գործունեության ընթացքում հանցավոր արարք ենք դրսևորում, և մենք այդ փաստերով հարուցում ենք քրեական գործեր»,- եզրափակեց Արթուր Դավթյանը։