Արքայազն Հարին ՀԱՀ կատարած այցի ընթացքում հայտնել է, որ երբեմն «այնքան է վհատվում» աշխարհում տիրող խնդիրներից, որ չի ցանկանում վեր կենալ անկողնուց

16:43 • 25.09.19

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած այցի ժամանակ դպրոցականի հետ զրույցում անկեղծացել է՝ հայտնելով, որ երբեմն «այնքան է վհատվում» աշխարհում տիրող խնդիրներից, որ չի ցանկանում վեր կենալ անկողնուց, գրում է Daily Mail-ը:

35-ամյա արքայազնը, որը նախկինում նույնպես բարձրաձայնել է այդ խնդրի մասին, այս մասին հայտնել է 18-ամյա Փիթեր Օկիին:

Պատանին թագավորական զույգին հարցրել է, թե ինչ «ժառանգություն» կցանկանային թողնել իրենցից հետո:

«Հարին ասաց, որ երբեմն չի ցանկանում անկողնուց վեր կենալ, երբ անասելի վհատվում է աշխարհում առկա անթիվ խնդիրներից»,- պատմել է Օկին՝ հավելելով, որ արքայազնը հայտնել է, որ ցանկանում է իր դիրքն օգտագործել աշխարհում փոփոխությունների և լավ հասարակություն ստեղծելու համար:

ՀԱՀ իրենց այցի ընթացքում Մեգանն ու Հարին հանդիպումներ են ունեցել քրիստոնյա և մուսուլման ուսանողների հետ, որոնք մասնակցում են Քեյփթաունի միջդավանական նախաձեռնությանը:

«Եթե որևէ մեկն ինձնից տարբեր է, դա չի նշանակում, որ ես նրանից առավել եմ: Մենք ցանկանում ենք միավորել տարբեր մշակույթների պատկանող մարդկանց»,- ասել է Հարին:

 

The Duke and Duchess of Sussex are pictured on Day Two of their African tour at the British High Commissioner's residence in Cape Town yesterday

The couple are pictured sharing a candid moment at the evening youth reception

Prince Harry (pictured with Meghan at Auwal Mosque in Cape Town today) spoke candidly today of feeling so 'overwhelmed' by the world's problems that he sometimes struggles to get out of bed in the mornings

The Duke of Sussex is pictured at a youth reception at the British High Commissioner's residence in Cape Town this evening