Դեղերի կեղծարարության առումով Հայաստանը գտնվում է բավական բարվոք վիճակում. ԱՆ աշխատակից (տեսանյութ)

18:00 • 25.09.19

Դեղերի կեղծարարության առումով Հայաստանը գտնվում է բավական բարվոք վիճակում: Այս մասին Երևանի պետական բժշկական համալսարանում կազմակերպված «Դեղերի ստեղծման առաջընթաց. Նախագծումից մինչև սպառում» գիտաժողովի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանը:

«Այն դեղորայքը, որը կասկածներ է հարուցում, ուղարկվում է լաբորատորիաներ, ուսումնասիրվում է»,-նշեց նա:

ՀՀ Առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի խոսքով` գիտաժողովի ընթացքում մի քանի երկրներից ժամանած մասնագետներ ապագա դեղագետներին ներկայացրին միջազգային փորձն ու ոլորտում եղած զարգացումները:

Մանրամասները` տեսանյութում: