Թուրքիայում ոստիկանության հատուկջոկատայինների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել
Ներկայիս Թուրքիայի Ադանա նահանգում ոստիկանության հատուկջոկատայինների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Ինքնաշեն ռումբի գործի դրմամբ ավտոբուսի պայթեցման հետևանքով մի քանի ոստիկան վիրավորում է ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է Ադանայի նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը՝ հավելելով, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել է 5 ոստիկան:
Դեպքի մանրամասների մասին այլ տվյալներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանների և զինվորականների վրա նման հարձակումներ իրականացրել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը, որի գործունեությունը երկրում արգելված է:










