Դատախազությունը ստացել է Դավիթ Սանասարյանի հետ կապված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ. Արթուր Դավթյան (տեսանյութ)
Դավիթ Սանասարյանի հետ կապված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Դատախազությունը ստացել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով հարցին, որ Սանասարյանի պաշտպանական թիմը դիմել է դատախազություն, որպեսզի Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։
«Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է իրականացնի հսկողական, դատավարական գործառույթները, որից հետո նոր որոշում կլինի»,-ասաց նա։
Հարցին՝ անձամբ ինքը կարծո՞ւմ է, որ պետք է դադարեցվի քրեական հետապնդում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ, Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Եթե հիմա որոշակի տեսակետ ասեմ, հուսով եմ՝ կհամաձայնեք, որ կկաշկանդեմ հսկող դատախազին։ Հսկող դատախազը կիրացնի իր դատավարական գործառույթները: Երբ ես իմ գործառույթները կիրականացնեմ՝ որպես գլխավոր դատախազ, այդ ժամանակ կասեմ»։
Հիշեցնենք, որ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնել դատախազություն:










