Շիրակի մարզում 62-ամյա բնակչուհու դին գտել են կախված վիճակում
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին Շիրակի մարզի Բասեն գյուղում ինքնասպանություն է գործել 62-ամյա մի կին: Այս մասին Tert.am-ին հայտնում են Ոստիկանության լրատվական բաժնից:
«Սեպտեմբերի 24-ին ժամը 13:27-ին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Բասեն գյուղի 6-րդ փողոցի տներից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 1957 թվականի ծնված մի կին»,- ասացին ոստիկանությունից:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ։ Պարզել են, որ նշված անձը նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում ինքնասպանություն է գործել՝ իր տան հյուրասենյակի մուտքի դռնից պարանով կախվելու միջոցով: Արտաքին զննությունից դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:










