Ամերիկյան ավիակրի երեք նավաստիներ ինքնասպան են եղել

10:22 • 25.09.19

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS George H. W. Bush ավիակրի անձնակազմի երեք անդամ ինքնասպան է եղել վերջին շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է նավապետ Շոն Բեյլին՝ նավի Facebook-ի էջում։

«Խոր վշտով հաստատում եմ վերջին շաբաթվա ընթացքում երեք նավաստիների կորուստը՝ ինքնասպանության առանձին և միմյանց հետ չկապված դեպքերի հետևանքով: Իմ սիրտը կոտրված է»,- ասված է հրապարակման մեջ:

Նշվում է նաև, որ վերջին երկու տարիներին ևս երկու դեպք է գրանցվել: Շոն Բեյլին նաև կոչ է արել համախմբվել և և որպես միասնական անձնակազմ և ընտանիք աջակցել և հոգ տանել միմյանց մասին, ինչպես նաև սգալ նավաստիների մահը:

Նավի կապիտանը նաև հայտնել է ինքնասպանությունների դեմ ուղղված կանխարգելիչ աշխատանքների ձեռնարկման կարևորության մասին:

Ինչպես հաղորդում է The New York Post-ը, ռազմանավը վերանորոգման նպատակով կանգ է առել Վիրջինիայի նահանգի նավահանգստում: Նշված ինքնասպանություններից ոչ մեկը տեղի չի ունեցել նավի վրա: