Քադիրովը հայտնել է Չեչնիայում էլեկտրոնային ծխախոտի վաճառքն արգելելու մտադրության մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ նախատեսում է ամբողջությամբ արգելել էլեկտրոնային ծխախոտի ներմուծումն ու վաճառքը տարածաշրջանում: Այդ մասին նա գրել է ВКонтакте-ի էջում, գրում է РБК-ն:
«Անկեղծ կասեմ, որ մենք մտադիր ենք ամբողջովին արգելել էլեկտրոնային ծխախոտի ներմուծումն ու վաճառքը: Վստահ եմ, որ խորհրդարանը կաջակցի այս նախաձեռնությանը»,- նշել է նա:
Ըստ նրա՝ վեյպը սպառնալիք է առողջության համար, և շատ երկրներ արդեն արգելել են դրանց վաճառքը, ներմուծումը և գովազդը:
Քադիրովն ասել է, որ Չեչնիան պատերազմի ընթացքում շատ կորուստներ է ունեցել և չի կարող թույլ տալ, որ երիտասարդ սերունդը «մահանա ծխախոտի կասկածելի խառնուրդների պատճառով»:










