Վարդաշենի հանրակացարանների բնակիչները քաղաքապետարանից պահանջում են լուծել վթարային շենքերի հարցը (տեսանյութ)
10։36
Վարդաշենի հանրակացարանների բնակիչներից մի քանիսը Քաղաքապետարանում հանդիպում են Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի հետ, վերջինս ներկայացնում է շենքի հիմնանորոգման համար նախատեսվող աշխատանքները:
10։31
Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանում։ Նրանք նշում են, որ իրենց շենքերը վթարային վիճակում են և քաղաքային իշխանություններից պահանջում են խնդրին լուծում տալ։
Բողոքի ակցիային կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։










