Բառնաուլի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռի շասին բռնկվել է

20:48 • 25.09.19

Ռուսաստանի Բառնաուլի օդանավակայանում վայրէջք կատարելիս բռնկվել է Վիետնամից թռիչք իրականացրած Boeing 767-300 օդանավի շասին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանի արտակարգ ծառայության ներկայացուցչին, ինքնաթիռի վայրէջքը բարեհաջող է ավարտվել:

«Քարմանիից ժամանած ինքնաթիռի վայրէջքի պահին բռնկում է տեղի ունեցել առաջին շասիում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բոլոր ուղևորները տարհանվել էին: Նախնական տվյալների համաձայն՝ օդանավը պատկանում է «Ազուր» ավիաընկերությանը: Գործակալության զրուցակիցը մասնավորեցրել է, որ օդանավում 331 մարդ է գտնվել: