Ավտովթար` Լոռու մարզում. ВАЗ 21-05-ը բախվել է քարերին ու շրջվել․ Shamshyan.com

19:10 • 25.09.19

Սեպտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի վերջնամասում ВАЗ 21-05 մակնիշի 35 OG 737 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին ու գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հարևանությամբ ապրող քաղաքացիները, այնուհետև դարձի բերել ավտոմեքենան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: