Ամերիկացի նախարարը քնել է ՄԱԿ-ում Թրամփի ելույթի ժամանակ (տեսանյութ)

05:57 • 25.09.19

ԱՄՆ առևտրի նախարար Վիլբուր Ռոսը քնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է CNBC-ն:

Լրագրողների հրապարակած կադրերում երևում է, որ քաղաքական գործիչը նստած է փակ աչքերով, իսկ հետո իջեցնում է գլուխը: Ռոսն այս դիրքում անցկացնում է մոտ 15 րոպե:

Աղբյուրը նշում է, որ առաջին անգամ չէ, որ նախարարը քնում է հանրային միջոցառումների ժամանակ: Մասնավորապես, 2017 թվականին Ռոսին քնած նկատել են Սաուդյան Արաբիայում Թրամփի ելույթի ժամանակ: