Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետին համեմատել է Էլվիս Փրեսլիի հետ

06:36 • 25.09.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին համեմատել է Էլվիս Փրեսլիի հետ:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում Մոդիի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հիշել է Հնդկաստանի վարչապետի կիրակնօրյա ելույթը հնդկական սփյուռքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների առջև Հյուսթոն քաղաքում:

«Նրանք սիրում են այս պարոնին, - ասել է ԱՄՆ նախագահը՝ մատնացույց անելով Մոդիին,- Մարդիկ խենթանում էին: Նա նման էր Էլվիսին»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է Թրամփը:

Նրա խոսքով՝ իր և Մոդիի հարաբերություններում «քիմիա» կա: «Ես հարգում եմ նրան, հիանում եմ նրանով, նա ինձ իրոք դուր է գալիս: Նա հրաշալի պարոն է, նա մեծ առաջնորդ է: Ես հիշում եմ Հնդկաստանը նախկինում, այնտեղ շատ տարաձայնություններ և պայքար կար, սակայն նա հաշտեցրեց բոլորին, ինչպես հայրը կաներ: Միգուցե նա Հնդկաստանի հայրն է», - հավելել է ԱՄՆ առաջնորդը: