Զավարոտնյուկի դուստրը լրագրողներին խնդրել է հանգիստ թողնել դերասանուհու հարազատներին

02:36 • 25.09.19

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավարոտնյուկի դուստրը՝ Աննան, կոչ է արել հանրությանը սենսացիաներ չփնտրել դերասանուհու հետ տեղի ունեցածի ֆոնի վրա, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Զավարոտնյուկը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Նրա ներկայացուցիչ Ստաս Խրիստովը հայտնել էր, որ դերասանուհին այդ տեղեկությունն «անհեթեթություն» է անվանել:

«Լրագրողներին խնդրում եմ փաստերին պատասխանատվությամբ մոտենալ և չաղավաղել դրանք, չշահարկել հորինված սենսացիաներով: Անտանելի է, երբ հանուն աղմուկի օգտագործվում է ցանկացած սուտ՝ կեղտոտ սենսացիաներ տարածելու համար», - Instagram-ում գրել է Աննան:

Աղջիկը դիմել է լրագրողներին՝ խնդրելով հանգիստ թողնել ՌԴ վաստակավոր արտիստի հարազատներին:

«Լրագրողներ, ինձ և իմ ընտանիքին հանգիստ թողեք, և շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք անկեղծորեն բարին եմ մաղթում մեզ, դուք շատ եք և ես կարդում եմ ձեր բոլոր հաղորդագրությունները, շնորհակալություն», - շեշտել է Զավարոտնուկի դուստրը: