Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հատվածներում գազ չի լինի

17:00 • 26.09.19

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 09.00-18.00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի, ժամը 10.00-14.00-ը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի «Բաղեր» թաղամասի գազամատակարարումը:    

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: