Չինական քաղաքի նախկին քաղաքապետի տանը 13,5 տոննա ընդհանուր կշռով ոսկե ձուլակտորներ են հայտնաբերվել. լրատվամիջոցներ (տեսանյութ)

17:26 • 26.09.19

Չինաստանի ոստիկանությունը խուզարկման ժամանակ Գանչժոու քաղաքի նախկին քաղաքապետ Չժան Ցիի տանը 13,5 տոննա ընդհանուր կշռով ոսկե ձուլակտորներ է հայտնաբերել, գրում է РИА Новости-ն` հղում անելով տեղական powerapple.com-ին:

Բացի այդ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, 57-ամյա նախկին պաշտոնյայի տան գաղտնի նկուղում նաև խոշոր կանխիկ գումար է հայտնաբերվել:

Ինչպես պարզվել է հետագայում, նախկին քաղաքապետը թաքցրել է նաև մի քանի հազար քմ տարածքով շքեղ անշարժ գույքի սեփականության հանգամանքը:

Ըստ լրատվամիջոցների տվյալների` հայտնաբերված ոսկին, գումարը, արվեստի գործերը հնարավոր է եղել տեղափոխել մի քանի ռազմական բեռնատարների օգնությամբ:

Նախկին պաշտոնյային մահապատիժ է սպառնում: