Սպիտակ տունը սխալմամբ դեմոկրատներին է ուղարկել Թրամփ- Զելենսկի սկանդալային հեռախոսազրույցի սղագրությանն արձագանքելու «մեթոդաբանությունը» (լուսանկարներ)
Սպիտակ տունն էլեկտրոնային փոստի միջոցով պատահաբար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցի սղագրությանն արձագանքելու «մեթոդաբանությամբ» ծառայողական փաստաթուղթն ուղարկել է Դեմոկրատների գրասենյակին, գրում է The Guardian-ը:
«Սկանդալային հեռախոսազրույցի սղագրության հրապարակումից կարճ ժամանակ անց, որում Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի վրա՝ Ջո Բայդենի գործը հետաքննելու նպատակով, վարչակազմը պատահաբար դեմոկրատներին է ուղարկել իր թեզիսները՝ ինչպես խոսել սկանդալի մասին»,- գրում է աղբյուրը:
Մասնավորապես, փաստաթղթում տեղ գտած թեզիսները Թրամփի քաղաքական դաշնակիցներին հորդորում են պնդել, որ զրույցի ընթացքում «ուղիղ խոսք» չի եղել Բայդենի գործը հետաքննելու վերաբերյալ:
Ավելի ուշ Սպիտակ տունը փորձել է «հետ կանչել» էլեկտրոնային նամակը, սակայն չափազանց ուշ է եղել, և կատարվածից կարճ ժամանակ անց դրանց սքրինշոթները տարածվել են ամբողջ համացանցում:
Նամակին արձագանքել է նաև սենատոր Բեռնի Սանդերսը. «Չգիտես ինչու, նրանք մոռացել են նշել, որ պարոն Թրամփն ասել է՝ «Ես կցանկանայի, որ դուք մեզ մի ծառայություն մատուցեք», երբ Զելենսկին խոսակցություն է բացել ռազմական օգնության մասին»:
Հիշեցնենք, որ սկանդալային հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսին:
Here are the White House talking points on the Ukraine call.
— Matt Fuller (@MEPFuller) September 25, 2019
It’s a master class in straw man arguments. pic.twitter.com/Dugxee7seS
The White House sent us their talking points around President Trump’s Ukraine call.
— Bernie Sanders (@SenSanders) September 25, 2019
For some strange reason, they forgot to mention that Mr. Trump said, “I would like you to do us a favor though” after Zelensky brought up military aid. pic.twitter.com/60PMZ6aKcv










