Ուրալում ուժեղացվել է հսկողությունը Հայաստանից ժամանածների նկատմամբ՝ սիբիրախտի դեպքերի պատճառով

11:48 • 26.09.19

Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարակարանտինային հսկողությունը Հայաստանից Սվերդլովսկի մարզ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների նկատմամբ` հանրապետությունում սիբիրախտի օջախների գրանցման հետ կապված, հայտնում է oblgazeta.ru-ն:

«Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է այն մարզերի անունները, որտեղ հիվանդության օջախներ են հայտնաբերվել:

«Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի Գեղհովիտ և Արմավիրի մարզի Գետաշեն գյուղերի բնակիչների շրջանում հայտնաբերվել է սիբիրախտի երկու օջախ՝ ընդհանուր 13 հիվանդացության դեպքով»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ հիվանդներից մեկը հայտնաբերվել է Ռուսաստանում: