Եգիպտոսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձել Թուրքիային ՄԱԿ-ում Էրդողանի արած հայտարարության պատճառով

23:31 • 26.09.19

Կահիրեում ԱԳՆ է կանչվել Եգիպտոսում Թուրքիայի հարցերով ժամանակավոր հավատարմատարը, որին բողոքի նոտա են հանձնել:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին, Եգիպտոսի արտաքին քաղաքականության գերատեսչությունը բողոք է հայտնել՝ կապված թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում արած հայտարարության հետ: Իր ելույթում Էրդողանը քննադատաբար էր արտահայտվել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահվան մասին խոսելիս՝ դրա պատասխանատվությունը դնելով եգիպտական իշխանությունների վրա:

Այդ խոսքերից հետո Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Էրդողանին մեղադրել է ստելու համար և միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել նրան Սիրիայում և մի շարք այլ երկրներում ահաբեկչությանն աջակցելու համար: