Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. առնվազն 20 մարդ մահացել է

20:33 • 26.09.19

Ինդոնեզիայում սեպտեմբերի 26-ին 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. առնվազն 20 մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատումներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Մալուկու նահանգի Ամբոն քաղաքից 37 կմ դեպի հյուսիսարևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 29 կմ խորությամբ:

Երկրաշարժից հետո առնվազն երկու տասնյակ հետցնցումներ են գրանցվել, որոնցից մեկը՝ 5.6 մագնիտուդ հզորությամբ:

Տարերային աղետի հետևանքով տներ և հասարակական կառույցներ են ավերվել, այդ թվում՝ կառավարական և համալսարանական շենքեր:  

Հաղորդվում է, որ ավելի քան 2000 մարդ առանց տուն է մնացել: Մի քանի շրջանում հոսանքազրկումներ են տեղի ունեցել: