ՀՀ Զինված ուժերում ներդրվում է դաշտային նոր համազգեստի տեսակ

14:54 • 26.09.19

Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչև սեզոնային բաճկոնը: Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ այդ նպատակով Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց իր նախկին որոշումներից մեկում:

«Նախատեսվում է Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառել դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչև սեզոնային բաճկոնը, ինչպես նաև հստակեցնել սպիտակեղենի հատկացման քանակները»,– ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: