ԱՄՆ-ն և Հարավային Կորեան Սեուլում երկխոսություն են սկսել պաշտպանության հարցերի շուրջ
Ամերիկացի և հարավկորեացի զինվորականները Սեուլում սկսել են երկու տարին մեկ անցկացվող պաշտպանության հարցերի շուրջ բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և մի շարք այլ օրակարգային հարցեր, գրում է ria.ru-ն՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությանը հղումով:
«Երկու կողմերը պետք է քննարկեն երկու երկրների անվտանգությանը վերաբերող ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և կայուն խաղաղության հաստատման շուրջ համագործակցությունը»,- ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Կորեական թերակղզու անվտանգության հետ կապված իրավիճակը՝ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի կողմից փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման ֆոնին:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Հարավային Կորեայի պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարարի տեղակալ Չուն Սուկ Հվանը, իսկ ԱՄՆ-ինը՝ պաշտպանության նախարարի՝ Արևելյան Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Հեյնո Կլինկը:










