Մեր տպավորությամբ` կառավարությունը «Կորսան Կորվիամ»-ին այնտեղ է խաբում, մեզ՝ այստեղ. բողոքի ակցիայի մասնակից
Հյուսիս-հարավի շինարարությունն իրականացրած ենթակապալառուները ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք լրագրողների հայտնեց, որ այսօր 2:30 հանդիպում էր նախատեսված Կառավարությունում, որը սակայն չի կայացել:
«Թվով 28 ենթակապալառու ընկերություններ կառուցել ենք Հյուսիս-հարավ մայրուղու Աշտարակ-Թալին հատվածը, բայց անցած տարվա օգոստոսից մինչև նոյեմբեր ամսվա կատարողականը չենք ստացել, որը կազմում է մոտավորապես 2 միլիարդ 250 միլիոն»,-ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նշեց, որ կառավարությանը բազմիցս դիմել են, 10 առաջարկ են ներկայացրել, բայց ոչ մեկ չի ընդունվել: «Մեր տպավորությամբ կառավարությունը «Կորսան Կորվիամ»-ին այնտեղ է խաբում, այստեղ մեզ է խաբում: Կառավարությունից առաջրակեցին վարկ տրամադրել ցածր տոկոսով և ապահովման միջոց ներդնել, ինչը անիրագործելի է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կառուցած ճանապարհի որակին, ապա ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք ոչ մի խախտում չեն արել: «Մեր կողմից բոլոր աշխատանքները բարեխիղճ են կատարվել, ընդունվել են թե՛ տեխհսկողի, թե՛ «Կորսան»-ի, թե՛ պետության կողմից»,-ասաց ակցիայի մասնակիցը:










