Իմ՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելը հնարավոր է այնքանով, որքանով հնարավոր է՝ նշանակվեմ ֆինանսների նախարար. Ռուստամ Բադասյան

11:13 • 27.09.19

Այսօր մեկնարկած դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության համաժողովի մեկնարկից առաջ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու՝ մամուլում պտտվող խոսակցություններին:

«Իմ՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելը հնարավոր է այնքանով, որքանով հնարավոր է՝ նշանակվեմ ֆինանսների նախարար»,-ասաց Բադասյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ս․թ․ սեպտեմբերի 16-ին ազատվեց պաշտոնից։ Նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կան ԱԱԾ տնօրենի մի քանի թեկնածուներ, քննարկում են հնարավոր տարբերակները։