Երևանում «ԵՐԱԶ»-ը բախվել է լուսացույցին ու տապալել այն. Shamshyan.com

11:11 • 27.09.19

Այսօր, սեպտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Լ․Կ․-ն իր վարած ԵՐԱԶ - 762 Վ մակնիշի 01 OL 119 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին։ Բախման հետևանքով լուսացույցը կոտրվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, սակայն վարորդը հայտնեց, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։