Ստամբուլում երեկ տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է մոտ 200 ստորգետնյա ցնցում
Երեկվանից մինչ այսօր Ստամբուլում մոտ 200 ստորգետնյա ցնցում է գրանցվել: Այդ մասին, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
Նրա խոսքով՝ երեկ Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է 473 շինություն, տուժել է Թուրքիայի 34 քաղաքացի: Տասը քաղաքացի դեռ շարունակում է բուժումը:
Նախօրեին Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ Թուրքիայի արևմուտքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլ քաղաքից 68 կմ արևմուտք, օջախը՝ 12 կմ խորությամբ:










