ԱՄՆ-ն հայտնել է Լիբիայում ավիահարվածի հետևանքով 17 ահաբեկիչների ոչնչացման մասին
ԱՄՆ-ի զինվորականները Լիբիայում ԻՊ-ի ուժերին ավիահարվածի հետևանքով 17 ահաբեկիչ են ոչնչացրել։ Այս մասին ուրբաթ հայտնել է ԱՄՆ ԶՈՒ-ի աֆրիկյան հրամանատարությունը, գրում է ria.ru-ն։
Լիբիայի հարավ-արևմուտքում ահաբեկիչների դիրքերին ավիահարվածներ են հասցվել հինգշաբթի։
«Ներկայում, մեր տվյալների համաձայն՝ 17 ահաբեկիչ է սպանվել»,- ասված է աֆրիկյան հրամանատարության հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական բնակչության շրջանում, ըստ Պենտագոնի տեղեկությունների, տուժածներ չկան:
Գործողությունն իրականացվել է Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ համակարգմամբ։
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստացի դադարել է գործել որպես միասնական պետություն: Հիմա երկրում երկիշխանություն է։ Արևելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ։










