Վերին Բազմաբերդ գյուղում այրվել է 500 հակ անասնակեր
Ս.թ․ սեպտեմբերի 26-ին, ժամը 14:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում՝ անասնագոմի տանիքում, այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել` 20:10-ին:
Այրվել են 6-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 220 քմ), մոտ 500 հակ կուտակած անասնակեր և մոտ 6 խմ վառելափայտ:










