Ճապոնիան Հյուսիսային Կորեային երկրի անվտանգության համար «լուրջ սպառնալիք» է համարում
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) զինված ուժերը երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք է համարում: Այս մասին նշված է Ճապոնիայի` 2019 թվականի պաշտպանության Սպիտակ գրքում, գրում է РИА Новости-ն:
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումից հետո Փհենյանը հայտարարել է ապամիջուկայնացման և հրթիռային հրաձգարանների փակման պատրաստակամության մասին:
«Մյուս կողմից Հյուսիսային Կորեան աշխատում է միջուկային լիցքի նվազեցման և այն մարտագլխիկի վերածելու ուղղությամբ, ունի մի քանի հարյուրի հասնող բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել մեր երկրի ցանկացած կետ: Ճապոնիան մեր երկրի դեմ անսպասելի հրթիռային հարձակման մեծ հնարավորություններ ունի, քանի որ շարժական հրթիռային կայանքներ և սուզանավեր ունի»,- ասվում է փաստաթղթի մեջ:
Նշվում է նաև, որ այսօրվա դրությամբ Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերում արմատական փոփոխություններ դեռևս չեն գրանցվել, և Հյուսիսային Կորեայի ռազմական ծրագրերը նախկինի պես Ճապոնիայի համար վտանգ են ներկայացնում:
Հինգշաբթի պաշտպանության Սպիտակ գիրքը ներկայացվել է կառավարության քննարկմանը:










