ԱԱԾ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, վարչության պետ ծառայությունից ազատ չի արձակվել. ԱԱԾ

14:30 • 27.09.19

Ազգային անվտանգության ծառայության որևէ բարձրաստիճան պաշտոնյա, վարչության պետ ծառայությունից արձակման զեկուցագիր չի ներկայացրել և ծառայությունից ազատ չի արձակվել:

Այս մասին, ի պատասխան Tert.am-ին հարցին, նշեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ հեքելով  տեղեկությունը, որ Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանից բացի՝ ԱԱԾ մի քանի վարչության ղեկավարների ևս հեռացվել են համակարգից: