Երևանում 29-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդու, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում. Shamshyan.com

01:42 • 27.09.19

Սեպտեմբերի 25-ին, ժամը 02:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի 2/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդուն և հեռացել դեպքի վայրից:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը առավոտյան ժամը 10:00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչի, 29-ամյա Վաչե Ս.-ն, որը հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Toyota մակնիշի 90 ՍՍ 009 համարանիշի ավտոմեքենայով: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթի ենթարկվածի, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, ինքնությունը պարզելու ուղղությամբ: