Արգենտինայից Իսպանիա մեկնող ուղևորների ճամպրուկներում 240 կգ կոկաին է հայտնաբերվել (լուսանկարներ)
Բուենոս Այրեսի մոտակայքում գտնվող «Էսեյսա» միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները Մադրիդ մեկնող ուղևորների ճամպրուկներում 240 կգ կոկաին են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը:
«240 կգ կոկաին, որը ճամպրուկներով ուղևորվում էր «Էսեյսա»-ից Մադրիդ: Մենք առգրավել ենք այն օդանավակայանի անվտանգության ու մաքսային ծառայությունների համատեղ գործողության ընթացքում»,- գրել է նա իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ 26 խուզարկում է իրականացվել և 13 մարդ է ձերբակալվել:
Ըստ նախարարի՝ առգրավվել է ընդհանուր 2,5 մլն դոլար արժողությամբ թմրանյութ:
Նշվում է, որ ձերբակալված 13 անձանցից 10-ը պատրաստվում էին մեկնել Մադրիդ, այնուհետև՝ Բարսելոնա:













